Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչուներն ավելի քան 1,5 հազար ժամ թռիչք են կատարել
ОбществоՈւսուցման ամառային շրջանի ամփոփիչ ստուգման արդյունքներով Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության ցուցանիշը 15 տոկոսով աճել Է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսուցման ամառային շրջանում «Նավոդչիկ-2» անօդաչու ավիացիոն տեխնիկայի հետախուզման արդի համալիրի ընդհանուր թրիչքաժամը կազմել Է շուրջ 1500 ժամ՝ տրված որոշակի երթուղիներով ավելի քան 150 թռիչքների կատարմամբ:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ռուսական ռազմակայանում Զինվորական հետախույզի օրվա տոնակատարության ընթացքում Հայաստանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում անցկացվում Է տոնական ծրագիր: Հանդիսավոր միջոցառմանը հրավիրված են Գյումրիի զինվորական կայազորի՝ ՌԴ ուժային կառույցների, ՀՀ զինված ուժերի աշխատակիցներ եւ զինծառայողների ընտանիքների անդամներ:
Զորամիավորման զինծառայողները հյուրերի համար պատրաստել են «հետախույզի գոտու» հաղթահարման, նմանակման միջոցների կիրառմամբ մարտավարական-կրակային մարտի վարման եւ ձեռնամարտի ու դանակամարտի մենամարտերի նոր ցուցադրական ծրագիր: Գործողությունների ցուցադրման ընթացքում կիրառվում են արդի հանդերձանք, սպառազինություն եւ ռազմական տեխինկա, ինչպես նաեւ անօդաչու թռչող ապարատների, կապի եւ հետախուզության համալիրներ, որոնք սպառազինությունում ստացվել են 2014 – 2015 թվականներին: