Ով կմտածեր, որ սրճարաններում շատերի սիրելի զբաղմունքն այդքան վնասակար է
LifestyleՎերջին շրջանում սրճարանների հաճախորդների ամենատարածված զբաղմունքը նարգիլեն է։ Իսկ արդյո՞ք մարդիկ տեղյակ են, թե այն որքան վնասակար է։
Շատերը գտնում են, որ նարգիլեն քիչ վնասակար է, քան ծխախոտը։ Մարդկանց շրջանում նման տեսակետ է ձեւավորվել այն պատճառով, որ դրանում առկա արոմատիզատորները այն «համեղ» են դարձնում եւ ստեղծում թեթեւ մթնոլորտ, որը թուլացնում ու հաճելի զգացողություն է պատճառում։
Այսպիսով, իրականում վտանգավո՞ր է արդյոք նարգիլեն։
Նարգիլե արտադրողները հակադրում են այն սովորական ծխելուն, իսկ գնորդները ուրախությամբ հավատում են, որ դրանք անվնաս ծխախոտներ են, այն դեպքում երբ ծխելը մնում է ծխել եւ թոքեր է մտնում մեծ քանակությամբ ծուխ։
Ինչո՞վ է վտանգավոր նարգիլեն։ Դժբախտաբար անգամ ջրային ֆիլտրը չի կարող ամբողջությամբ վերացնել ծխախոտի վնասակարությունը։ Հետազոտողները պարզել են, որ նարգիլեի մեկ չափաբաժինը հավասարազոր է հինգ տուփ ծխախոտի նիկոտինին։
Բացի այդ, մեկ չափաբաժին նարգիլե ծխելուց թոքեր է մտնում այնքան ծուխ, որքան կլիներ 100 ծխախոտի դեպքում։
Բացասական ազդեցությունն ուժգնանում է նրանով, որ նարգիլեն միշտ ծխում են փակ տարածքում, որտեղ կուտակվում է ծուխը եւ որի դեմ դժվար թե պայքարի օդափոխանակման համակարգը։
Բացի այդ, ծխելը, անկախ ամեն ինչից, կախվածություն է առաջացնում։
Նարգիլեն կարող է նաեւ մի շարք հարուցիչների փոխադրամիջոց հանդիսանալ, օրինակ. հարբուխ, հեպատիտ В, տուբերկուլյոզ եւ այլն։ Համոզվեք, որ ծխող ձեր գործընկերներն առողջ են։
Աղբյուր` Wnews.am