Հայաստանը գնում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ճանապարհով
ОбществоՀայաստանը գնում է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման ճանապարհով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին:
«Այսինքն, խոսքը գնում է 2016թ. վիզաների ազատականացման համար համապատասխան գործողության ծրագրի իրականացմանը: Մենք սկզբում պետք է սկսենք այդ գործողության ծրագրի մշակումը, իրականացումը, ինչը կհանգեցնի Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացին: Դա մենք այլ կերպ ասած անվանում ենք վիզայի երկխոսություն»,- նշեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ նոյեմբերի 4-ին Երևանում Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում բարձրացրել է հարցը, որ 2014թ. ուժի մեջ են մտել ԵՄ-ի հետ «Վիզաների դյուրացման» և «Ռեադմիսիայի մասին» համաձայնագրերը, սակայն ՀՀ քաղաքացիները որոշակի դժվարություններ են ունենում ԵՄ երկրներ գնալու հետ:
«Մենք կոչ ենք արել ԵՄ մեր գործընկերներին առավել ուշադրություն դարձնել ու համակարգված աշխատել այս ուղղությամբ: Արտաքին գործերի նախարարը ևս երեկ ԵՄ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ առանձին ուշադրություն է հրավիրել այդ հարցի վր ա»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենց աչքից չի վրիպում ՀՀ քաղաքացիների բազմաթիվ դիտողությունները ՝ կապված այդ խնդրի հետ:
Կարեն Նազարյանը, եզրափակելով խոսքը, հույս հայտնեց, որ ԵՄ-ն համապատասխան հետևություններ կանի ու համատեղ փորձ կարվի բացառել նման իրավիճակները: