Հայաստանյան փոխադրամիջոցներին անհրաժեշտ են բուժզննման ու տեխզննման ծառայություններ
ОбществоՀայաստանում տրանսպորտային խնդիրներն առկա են փոխադրման բոլոր տեսակներում՝ ներքաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային, միջպետական և մնացած այլ ուղղություններում:
Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
«Բոլոր փոխադրաձևերի մեջ վարորդների և ՛քանակը, և՛ որակը պակասել է: Վարորդները ընտրվում են միայն վարորդական իրավունքի առկայությամբ, բայց վարորդական իրավունք ունեցողը արդյո՞ք համապատասխանում է ուղևորափոխադրման համար: Վարորդը պետք է անցնի փորձաշրջան, պետք է սովորի արդեն փորձառու վարորդից»,-նշեց միության նախագահը:
Ըստ Եղիազարյանի պետք է փողադրող ընկերությունների ավտոկայարաններում բուժզննում ու տեխզզնում անցկացվի, իսկ դրա համար պետք է ավտոկայարաններին 20-30 տարով լիցենզիաներ տրամադրվեն: Փոխադրումներ ունենալու համար պետք է ունենալ արտոնագիր, որից հետո կարելի է իրականացնել և՛ կանոնավոր, և՛ անկանոն փոխադրումներ:
«Աջակցություն տաքսի սերվիսներին» հ/կ-ի փոխնախագահ Սուրեն Մկրտչյանն էլ նշեց, որ միայն լիցենզիան չէ խնդիրը: Հարցը լիցենզիա ստանալուց հետո վերահսկողություն իրականացնելն է:
«Վերահսկողություն ընդհանրապես գոյություն չունի :Վերահսկողությունը չի սահմանափակվում միայն վարչական տուգանքով: Տուգանքը մուծեց, նորից նույն պատմությունն է: Ամեն ինչ գնում է միայն եկամուտ ստանալուն: ՍՊԸ-ները չեն կարողանում իրենց վարորդներին վերահսկել, քանի որ եթե ժամանակին վարորդը գիտեր, որ պատասխանատվությունն իր վրա է, իրավիճակը մի քիչ ավելի կարգուկանոնի մեջ էր: Եթե այդ ժամանակ մենք օրական ստանում էինք 5-6 հարցում-խախտում, հիմա ստանում եմ 50-60 իրավախախտման հարցում»-ասաց Մկրտչյանը:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ ասաց, որ գերատեսչական մարմինները տրանսպորտի ոլորտը թողել են անուշադրության: Առաջարկեց, որպեսզի տրանսպորտի ոլորտը կարգավորելու համար հանձնարարական տրվի, նաև` տրասնպորտի նախարարության և քաղաքապետարանի տրանսպորտային գործունեության վերջին տարիների ստուգում սկսվի: