Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրվել է մարմանական վնասվածք հասցնելու 13 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 5- 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության և խարդախության 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: