Տուլայում տուժածներից 5-ը ստացիոնար բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ- ում
ОбществоՌուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից 5-ը նոյեմբերի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ բուժում են ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև:
Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում են 12 վիրավորներ։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև առողջական վիճակով պայմանավորված հնարավոր կլինի տեղափոխվել Հայաստան: