Toyota-ն 1 մլրդ դոլար կներդնի արհեստական ինտելեկտի զարգացման գործում
ОбществоToyota ավտոկոնցեռնը մտադիր Է նոր ընկերություն ստեղծել ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում, որը կզբաղվի արհեստական ինտելեկտի հետազոտմամբ ու մշակմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ընկերության նախագահ Ակիո Տոյոդան:
«Նոր տեխնոլոգիաների ներգրավման օգնությամբ մենք կստեղծենք ավելի անվտանգ, ավելի հանգիստ հասարակություն՝ տոգորված լավատեսությամբ»,-Տոյոդայի խոսքը մեջբերում Է «Կիոդո» գործակալությունը:
Ավտոկոնցեռնը պատրաստ Է հինգ տարվա ընթացքում նախագծում ներդնել 1 մլրդ դոլար: Ինչպես նշել Է ընկերության ղեկավարը, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները թույլ կտան լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են ժամանակակից հասարակության առջեւ:
Նոր ընկերությունը կկոչվի Toyota Research institute եւ սերտորեն կհամագործակցի Սթենֆորդի համալսարանի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ: Ընկերությունը կգլխավորի ռոբոտատեխնիկայի աշխարհում առավել հայտնի հետազոտողներից մեկը՝ Գիլ Փրաթը, հաղորդել Էշ ՌԻԱ Նովոստին: