Արմեն Աշոտյանը հանրաքվեի քարոզարշավի ընթացքում կկատարի մտավոր աշխատանք
ОбществоՍահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության «այո»-ի կենտրոնական շտաբի անդամ է: Նա ակտիվ մասնակցելու է քարոզարշավին և կատարելու է մտավոր աշխատանք: Ազգային ժողովում լրագրողների հե տ զրույցում, սակայն, Աշոտյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչ նկատի ունի՝ մտավոր աշխատանք ասելով: «Կարծում եմ, որ առաջին տարին չէ, որ ինձ ճանաչում եք, լուսաբանում եք և կարող եք ձեր հարցի պատասխանը գտնել: Այսքանը կարող եմ ասել, ինտրիգ եմ պահում»,- նշեց Աշոտյանը:
Հարցին, թե քարոզարշավի ընթացքում ինչպե՞ս է անելու, որպեսզի վարչական ռեսուրս չկիրառվի, Աշոտյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դուք նման փաստեր չունեք: Ես ասեմ ավելին՝ «ոչ»-ի և «այո»-ի ճամբարների կողմից բոլոր գործողությունները, որոնք կխաթարեն կրթական գործընթացը, համապատասխան իրավական գնահատականի կարժանանան: Եվ մենք ունենք նախադեպ, երբ նախագահական ընտրություններին մի խումբ աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ ստացան խիստ նկատողություններ կրթական գործընթացը խաթարելու համար»,- եզրափակեց Աշոտյանը: