Հայ Ավետարանչական ընկերակցությունը քննարկում է «Քեմփ Արմեն» ճամբարի վերակառուցման հնարավորությունները
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանի ուղեկցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը մ եծ գոհունակություն են հայտնել նախօրեին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում նախարարության կողմից կազմակերպված Բեյրութի Հայկազյան համալսարանի 60-ամյակին նվիրված հանդիսության համար՝ ընդգծելով, որ նախարարության նման վերաբերմունքը հայագիտական հիմնարկությունների նկատմամբ՝ մեծապես նպաստում է նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Ներկայացնելով իրենց կողմից իրականացվող ծրագրերը՝ Զավեն Խանջյանն ուրախությամբ նշել է, որ ներկայումս Հայ Ավետարանչական ընկերակցությունը քննարկում է թուրքական իշխանություններից մեծ ջանքերի գնով ետ ստացած Ստամբուլի «Քեմփ Արմեն» ճամբարի վերակառուցման հնարավորությունները: Նա նախարարին նվիրել է «Քեմփ Արմեն»-ի հիմնադիր Հրանտ Կյուզելյանի հուշերի անգլերեն հրատարակությունը, որը նաև ճամբարի հիմնադրման պատմությունն է:
Նախարարը ողջունել և խրախուսել «Քեմփ Արմեն»-ի վերակառուցման մտադրությունը և գոհունակություն հայտնել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից կրթական, մշակութային և առողջապահական ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նա հատուկ ընդգծել է սիրիահայությանն ընկերակցության կողմից ցուցաբերած մեծ աջակցությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայապահպանությանն ի նպաստ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: