Հայաստանը մտադիր է ՀԱՊԿ շրջանակում զարգացնել մի շարք ուղղություններ. Սեյրան Օհանյան
ОбществоՍտանձնելով ՀԱՊԿ-ի ղեկավարությունը` Հայաստանը մտադիր է մի շարք ուղղությունների զարգացման առնչությամբ առաջարկություններ կատարել եւ գործողություններ մշակել. դրանցից մեկն էլ խաղաղապահության կենտրոնի ստեղծումն է:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ առաջարկվող ուղղություններից է ռազմական կոմպոնենտի զարգացումը, ղեկավարման մեխանիզմները, հանդերձավորման եւ սպառազինության տեխնիկայով հագեցման խնդիրները, խաղաղապահությունը:
«Նախագահի առաջարկությունը` ՀԱՊԿ-ի շրջանակում խաղաղապահների կենտրոն ստեղծելու առնչությամբ, արվել է` հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի խաղաղապահներն օրինակելի են: Մենք ունենք կազմավորված խաղաղապահ ուժերի բրիգադ: Նրանք ոչ միայն զորավարժությունների, այլեւ տարբեր երկրներում տարբեր միջոցառումների ժամանակ անվտանգության, խաղաղության, կայունության ապահովման հարցում օրինակելի են: Չպետք է մոռանանք, որ մենք հենց առաջին խաղաղապահությունն իրականացնում ենք մեզ մոտ` շփման գծում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Դուշանբեում ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել էր ՀԱՊԿ-ի շրջանակում ստեղծել խաղաղապահների կենտրոն: Նույն նիստի ժամանակ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը: