Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Կոմիտասի հուշարձանի բացմանը

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ պետերբուրգցիներ:

Մինչ հուշարձանի բացումը, նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ողջույնի իր խոսքում, կարևորելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ Սանկտ Պետերբուրգում հուշարձանի կանգնեցումը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայությունն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե հայերի համար ինչ դեր ու նշանակություն ունի Կոմիտաս վարդապետի անձը:

«Ամենևին էլ պատահական չէ, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը կանգնեցվում է հենց Վասիլեօստրովսկի վարչական շրջանում, քանի որ հենց այս շրջանում են ի սկզբանե բնակություն հաստատել ու այսօր էլ մեծ թվով հայեր են ապրում: Մշակութային կենտրոն համարվող Սանկտ Պետերբուրգում աշխարհահռչակ երգահանի հուշարձանի տեղադրումը նաև օրինաչափ է: Կոմիտասը հայ ժողովրդի հանճարեղ զավակն է՝ մարդ, ով աշխարհի բազմաթիվ երկրներում քարոզել և փառքով է պսակել հայկական երաժշտությունը: Նրա մշակույթը գերել էր աշխարհի շատ ու շատ երաժիշտների»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն:

Ողջույնի իր խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր հերթին նախ շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի կառավարությանը՝ մեծն Կոմիտասի հուշարձանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության համար՝ նկատելով, որ այն իրոք երկու ժողովուրդների բարեկամության ևս մեկ լավագույն խորհրդանշումն է: «Պարոն նահանգապետի դիտարկումն իսկապես տեղին է, Կոմիտասը համաշխարհային մեծություն է, և նրա արվեստը սահմաններ չի ճանաչում: Սա երկու ժողովուրդների դարավոր ու եղբայրական բարեկամության ևս մեկ վկայությունն է, որն այսօր էլ ամուր հիմքերի վրա է», - նշել է Օլեգ Եսայանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ով, ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, առանձնակի շնորհակալություն է հայտնել երկու քաղաքների բոլոր այն պատասխանատուներին, որոնց ջանքերով կյանքի է կոչվել հուշարձանի ստեղծման ու այն ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու գաղափարը:

«Եվ հատկանշական է, որ Հայաստանը խորհրդանշող Մեծ հանճարին նվիրված հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունենում Հայոց  ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում: Այն երախտիք է կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, խմբավար, երգիչ, մանկավարժ, հրապարակախոս, բանաստեղծ, հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին, ում անձը հայ ժողովուրդը նույնականացանում է հայոց այբուբենը ստեղծած Սբ Մաշտոցի հետ՝ երաժշտության ասպարեզում: Մեծն Կոմիտասի արժևորմանը միտված բազմաթիվ հոգևոր ու նյութական արժեքներ են ստեղծվել աշխարհ ում՝ գիտական, երաժշտական միջավայրում, հատկապես աշխարհի հայաշունչ հատվածներում: Աշխարհի տարբեր երկրներում տեղադրված նրա արձաններն ու կիսանդրիները  վկայում են, որ Կոմիտասը միայն հայկական արժեք չէ: Նա համաշխարհային է, միջազգային ու համամարդկային: Ու կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս գողտրիկ պուրակում, մասնագիտական խոր նրբազգացությամբ կերտված Կոմիտաս վարդապետի այս հուշարձանով մշակութային այնպիսի հարուստ քաղաքը, ինչպիսին Սանկտ Պետերբուրգն է, այսօր հարստացավ ևս մեկ արժեքավոր ստեղծագործությամբ՝ առավել ջերմացնելով և սերու նդներին փոխանցելով  հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությունը», - նշել է Տիգրան Բարսեղյանը:

Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության շրջանակում կանգնեցված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որն ուղեկցվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կենդանի նվագակցությամբ: Այնուհետ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների սպասավորները համատեղ կատարել են Կոմիտաս վարդապետի հուշարձանի օրհնության կարգ: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին:

Կոմիտաս վարդապետի 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете