Հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է գեղահարդարման ապրանքների`1.7 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 3.7 տոկոս, կոշկեղենի 5.3 տոկոս գնաճով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, դեղամիջոցների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, վառելիքինը՝ 0.2 տոկոսով, տեքստիլեղենինը՝ 0.2 տոկոսով, գրենական պիտույքներինը՝ 0.2 տոկոսով, կահույքինը՝ 0.3 տոկոսով, անձնապիտո ապրանքներինը՝ 0.6 տոկոսով, մշակույթի ապրանքներինը՝ 0.8 տոկոսով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.9 տոկոսով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական ապրանքների՝ 1.6 տոկոս, լվացող միջոցների՝ 1 տոկոս, այգեգործական ապրանքների՝ 0.2 տոկոս, շինանյութերի՝ 0.1 տոկոս գնանկում, իսկ գորգեղենի և խոհանոցային սպասքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: