Հետաքրքիր փաստեր գրքերի մասին
LifestyleOrer.am-ը Ձեզ է ներկայացնում հետաքրքիր փաստեր գրքերի մասին:
1) Աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը 5 մետր է, իսկ լայնությունը` 4 մետր: «Սա Մուհամեդն է» անվանումով գիրքը հրատարակվել է Դուբայում և արժե 2.7 միլիոն ԱՄՆ դոլար: Գիրքը գրանցաված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:

2) Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`«Պատերա՞զմ: Ոչ» Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում:

3) Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է, որն ունի 853450 էջ:

4) Ամենափոքր գրքի էջերի երկարությունն ու լայնությունը կազմում է 0,77մմ, իսկ տառերի լայնությունը` 0,001մմ: «Սեզոնային ծաղիկներ» անվանումով 22 էջանոց միկրոգիրքը հնարավոր է ձեռք բերել 230 դոլարով:

5) Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում պահվող «Ապոկալիպսիս» գիրքը համարվում է ամենաթանգն աշխարհում: Գրքի քաշը 120 կիլոգրամ է, իսկ գինը 100 միլիոն դոլար:

6) Հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանը 1200–02 թթ-ին գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է, կշիռը՝ 28 կգ, իսկ ամենափոքր ձեռագիրը 1434 թ-ի «Տոնացույցն» է, կշիռը՝ 19գ:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը