Այս աղջիկը համացանցում տեղադրեց իր մերկ լուսանկարը. ընդամենը մի քանի ժամում նրան հազարավոր մարդիկ աջակցեցին (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ախ այս մարդկային նախապաշարումները, անհայտ անձանց կողմից ոգեշնչած կարծրատիպերը և գեղեցկության կասկածելի չափանիշները:
Մեր հասարակությունում այդ հարցի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում: Մեր այսօրվա դեպքն էլ բացառություն չէ:
Ավստրալացի պլուս չափսի մոդել Ռոբին Լոուլին բավականին հայտնի է նորաձևության ինդուստրիայում: Չնայած նա չի մտնում ընդունված չափանիշների մեջ, բայց վաղուց վայելում է «տեղ արևի տակ» իր մոդելային կարիերայում:
Ռոբինը մայր է դարձել այս տարվա փետրվարին՝ նա աշխարհին պարգևել է հինալի մի աղջիկ: Պարզ է, որ այդպիսի իրադարձությունը, ինչպիսին երեխայի ծնունդն է, չի կարող չանրադառնալ որևէ կնոջ կազմվածքի վրա:
Այդ պատճառով, օրերս, Լոուլին համացանցում նկար է հրապարակել՝ կոտրելով իր մոդելային մարմնի «իդեալականության» կարծրատիպերը, ինչպիսին մենք սովոր ենք տեսնել նրան ամսագրերի շապիկներին, մինչև իսկ Vogue ամսագրի:
Ռոբինը իր ներքնազգեստով նկարով տան պայմաններում որոշել է քաջալերել բոլոր երիտասարդ մայրիկներին:
Բանը այն է, որ մոդելի այս սադրիչ նկարում երևում են նրա հետծննդյան վնասված մաշկը:
Դրա հետ մեկտեղ մոդելը ընդհանրապես չի ամաչում իր նկարներից, այլ հպարտանում է: Գեղեցկուհու մարմնի այս հետքերը ապացուցում են, որ նա աշխարհին նոր կյանք է պարգևել:
«Դու հերոս ես, դու աշխարհին նոր կյանք ես տվել, դրա համար դու պատճառներ չունես քեզ տգեղ զգալու»,- գրում է Ռոբինը իր սոցիալական էջում:
Ավելին՝ նա կոչ է անում բոլորին չքննադատել մաշկի վիճակը և կնոջ արտաքին տեսքը, որոնք վերջերս են մայրացել, քանի որ գեղեցիկ կեսի հիմնական կոչումն է:
Աղջիկը երազում է, որ մի օր աշխարհի բոլոր կանայք դադարեն ամաչել իրենց ոչ իդեալական մարմիններից:
Իր խիզախ արարքով նա կոչ է անում նաև բոլորին:
Սիրեք ձեր մարմինն այնպիսին ինչպիսին այն կա:





