Ինչ անել, եթե ձեր սիրած տղամարդը, մեղմ ասած, ոճային չէ
LifestyleWnews.am-ը գրում է.
Այս հոդվածն այն աղջիկների համար, որոնց սիրելի տղամարդը, մեղմ ասած, ոճային չէ: Հնարավոր է դա ձեզ չի մտահոգում, կամ հնարավոր է նա այնպիսի ոճի զգացում ունի , որ ինքներդ նրան տեսնելիս ասում եք Wow, այդ դեպքում մենք ձեզ շնորհավորում ենք, իսկ մյուսենրին առաջարկում ենք շարունակել կարդալ: Եվ այսպես, ձեր ընկերը հրաշալի մարդ է, նա ձեզ սիրում է, հոգ է տանում ձեր մասին, նա հրաշալի համբուրվում է, բայց…նա բոլորովին նման չէ ձեր երազանքների ասպետին և հարցն անգամ արտաքինը չէ, այլ այն, որ նա բացարձակ չգիտի ինչպես ճիշտ հագնվել, ինչպես ոճային և սեքսուալ տեսք ունենալ:
Wnews.am-ն առաջարկում է համբերատար լինել և ժամանակ առ ժամանակ նվիրել նրան մեր ցանկում տեղ գտած իրերը: Նվիրել և խնդրել, որ անպայման կրի դրանք, քանի որ ձեր կարծիքով դրանք նրան շատ են սազում: Կամ պատահաբար ուղարկեք նրան այս հոդվածը, գուցե նա հասկանա, որ դա այնքան էլ պատահական չէր և սկսի հետևել այստեղ նշված խորհուրդներին: Եվ այսպես.
Արևային ակնոցներ. Յուրաքանչյուր տղամարդ միանգամից +40 միավոր է ստանում իր արտաքինի համար, եթե նա մեծ արևային ակնոցներով է, որը գոնե մի փոքր համապատասխանում է նրա հագուստին: Գլխավորը, որ ակնոցները մեծ լինեն՝ սև կամ շագանակագույն ապակիներով: Ակնոցները ոչ միայն ոճային են, այլև դրանցով դուք կարող եք մանրամասն ուսումնասիրել ձեզ դուր եկած կնոջը և մնալ աննկատ: 
Պիջակ. գտեք ձեր իդեալական պիջակը, խոսքն օֆիսային դասական կոստյումի մասին չէ: Մոխրագույն-շագանակագույն, սև , կապույտ պիջակ և ջինսեր, դա հիանալի համադրություն է և դուր է գալիս բոլոր աղջիկներին: Հագեք այդ պիջակից բաց գույնի, պարզ, առանց նախշերի բլուզի հետ: Ուշադրություն դարձրեք չափսին, այն պետք է իդեալական լինի. ոչ մեծ, ոչ փոքր: Լավ կլինի նաև մի փոքր ծալել դրա ձեռքերը: 
Ջինսեր. թող ձեր զգեստապահարնում լինի մեկ, բայց իսկապես լավ ջինս: Մոռացեք ռեփերների լայն ջինսերի 70-ականների հոլիդեյների մասին: Մենք խոսում են սեքսուալ, ոճային տղամարդու մասին, իսկ այս դեպքում լավագույն տարբերակը ուղիղ սովորական ջինսերն են՝ առանց ավելորդ աքսեսուրաների, նախշերի, միակ պարտադիր աքսեսուարը պետք է լինի գոտին: Վատ չի լինի, եթե դուք կրում եք կոպիտ, բարձր սպորտային կոշիկներ, ջինսը դնել դրանց տակ: Սա իհարկե ըստ նախասիրության:

Կարդիգան. ամենահարմարավետ, ամենաոճային հագուստը տղամարդկանց համար: Հագնում եք ինչի հետ ուզեք՝ տարբեր գույների վերնաշապիկների, բլուզների հետ: Կարդիգանով տղամարդը միշտ շատ ոճային է:

Վերնահագուստ. Կաշվե բաճկոն կամ դասական վերարկու, մնացած բոլոր տարբերակները հավաքեք և նվիրեք ուրիշներին:



