Անհրաժեշտ է խստացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտի վարորդների հանգստի ժամերի պահպանումը. մասնագետ
ОбществоՔաղաքային և հանրապետական ընդհանուր օգտագործման տրանսպորտի վարորդները 4,5 ժամ վարելուց հետո պարտադիր կերպով պետք է հանգստանան 45 րոպե, ինչը ցավոք չի կատարվում:
Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:
«Միջազգային նորմերում նաև սահմանված է, որ 9 ժամ աշխատանքից հետո ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պարտադիր կերպով չպետք է վերադառնան աշխատանքի հաջորդ 24 ժամերի ընթացքում», - խոսելով Տուլա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթացող ավտոբուսի վթարի պատճառների մասին ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Ավտոբուսների և երթուղային տաքսիներ անվտանգության ապահովման համար կարևոր գործոններից մեկը «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավարի կարծիքով պարտադիր կերպով տեսագրման սարքերի կամ տախոգրաֆների տեղադրումն է, որոնք ցույց են տալիս երթևեկման և հանգստի ժամանակը: