Ստվարաթղթե արկղեր և տպագրական արտադրանք թողարկող հայկական ըկներությունը կրկնապատկել է իրացման ծավալները
ЭкономикаԾալքավոր ստվարաթղթից տուփերի, արկղերի և տպագրական արտադրանքի թողարկմամբ զբաղվող «Գրանդ Մաստեր» ընկերությունը 2015թ. կրկնապատկել է արտադրանքի իրացման ծավալները: Այս մասին Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Գրանդ Մաստեր» ընկերության տնօրեն Միքայել Հարությունյանը: «2015թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերության արտադրանքի իրացման ծավալները կազմել են 10 միլիարդ 500 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 54 տոկոսով»,- ընդգծեց նա:
Հարությունյանը տեղեկացրեց, որ ընկերության վերազինման և արդիականացման ծրագրի շրջանակներում 2010թ. ի վեր կատարվել է շուրջ 15.9 միլիոն դոլարի ներդրում: «Ընկերությունում տվյալ պահին աշխատում է 205 մարդ, միջին աշխատավարձը կազմում է 183 հազար դրամ»,-հավելեց նա:
Ընկերությունում աշխատում են ինչպես Արարատի մարզի բնակիչներ, այնպես էլ Երևանից հրավիրված մասնագետներ: «Սակայն աշխատակիցների զգալի մասը կազմում են տեղի բնակիչները»,- եզրափակեց Միքայել Հարությունյանը:
«Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ն 2006թ. ընդգրկվել է «Գրանդ Հոլկդինգ»-ի կազմի մեջ: Գործունեության հիմնական ոլորտը ստվարաթղթե արկղերի արտադրությունն ու տպագրական արտադրանքի թողարկումն է: