Էկոլոգիական տուն՝ նավթի թափոններից
Lifestyle1in.am-ը գրում է.
Տյումենի պետական համալսարանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Վիկտոր Ռյադինսկին կարողացել է գտնել նավթի թափոնների օգտագործման խելացի լուծում:
Տյումենում գտնվող իր հողակտորում գիտնականը նախագծել և կյանքի է կոչել դենտոմիքսից (մաքրված հորատման նստվածքահանքերից) պատրաստված տուն: Այն ունի ջերմամեկուսիչ հատկություն:
Գիտնականի խոսքով՝ տունը ոչ միայն հարմարավետ է բնակվելու համար, այլև էկոլոգիապես մաքուր է և ոչ թանկ՝ քառակուսի մետրը մոտ 300 դոլար:
