Ժողովրդական երգը ապրում է ամենքի մեջ , թևածում անհատների միջոցով
LifestyleՈւնես կոմպոզիտորի մասնագիտություն , սակայն լուրջ քայլեր ես անում ժող . Երգի ասպարեզում, ժանրը հոգեհարազատ է , թե? Այո, ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Ունեմ բազմաթիվ ստեղծագործություններ և այժմ էլ ստեղծագործում եմ, սակայն երգում եմ մանկուց: Սկզբում դասական, հետո էստրադային, ավելի ուշ` ժողովրդական:
Ժանրը շատ հարազատ է ինձ: Ես հայ եմ և իմ արյան մեջ հայկական մաքրամաքուր երաժշտությունն է: սկսեցիր ժող . Երգիչ նախագծից , բայց վերջին շրջանում բավականին ակտիվ ես որպես անհատ կատարող , անընդհատ ներկայանում ես նոր տեսահոլովակներով : <<Ժողովրդական երգիչ>> նախագիծը հիմքն էր իմ մեծ բեմի, լայն լսարանի, սակայն չեմ սահմանափակվել միայն դրանով: Նախագծից հետո մասնակցել եմ շատ համերգների թե' Հայաստանում, թե' Հայաստանի սահմաններից դուրս:
2013 թվականից աշխատանքի եմ անցել <<Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում>> որպես մեներգչուհի: Այժմ իմ 3 տեսահոլովակների կողքին ավելացել է նաև 1-ը Շերամի` <<Սերից էրված>> երգը, որի տեսահոլովակի պրեմիերան կկայանա նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին 21 TV հեռուստաընկերությամբ: Ում հետ ես համագործակցում , պարտադիր է , որ գործընկերներդ հայտնի մասնագետներ լինեն :
Կարևոր չէ հայտնիությունը, կարևորը պրոֆեսիոնալիզմն է, իսկ իմ կողքին և' հայտնիներ, և' պրոֆոսիոնալներ են միշտ լինում: Երգս գործիքավորել է Խաչիկ Սահակյանը: Նվագել են պրոֆեսիոնալ երաժիշտներ, իսկ երգչախմբի հատվածում երգել են պրոֆեսիոնալ երգիչներ: Երգն ի սկզբանե նախատեսված էր տեղ գտնելու իմ ձայնասկավառակի մեջ, բայց երգի վերջնական տարբերակը լսելուն պես որոշեցի որ անպայման նկարահանվի տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն է Վասիլ Շահբազյանը: Շնորհակալ եմ այն մեծ թիմին, որի հետ ես աշխատեցի:
Նկատել եմ , որ երգերդ ներկայացնում ես ժամանակակից գործիքավերմամբ , ենթադրում եմ դա հատուկ ես անում , որպեսզի երկտասարդությանը ավելի լսելի լինի : Բոլոր երգերը չեն, որ թույլ են տալիս գործիքավորել ժամանակակից մոտեցմամբ: Կան երգեր, որոնք պետք է ուղղորդվեն միայն ժողովրդական նվագարանների ուղեկցությամբ: Բայց նաև կան երգեր որոնք հնարավորություն են տալիս գործիքավորել նորովի, ժամանակակից մոտեցմամբ` չդիպչելով, չաղավաղելով երգի բուն մեղեդին: Առայժմ սահմանափակվում ես միայն տեսահոլովակներով , թե նաև հանդես ես գալիս համերգային ծրագրերով : Երբեք չեմ սահմանափակվել կամ սահմանափակվի որևէ նոր աշխատանքով: Առաջիկայում կան համերգներ, կթողարկվի իմ 1-ին ձայնասկավառակը, կան պլաններ կապված նաև նոր տեսահոլովակի հետ: Անպայման կունենամ մենահամերգ, սակայն կոնկրետ ժամկետ չեմ ուզում նշել: