Հայ ճարտարապետի կառուցած պալատը հատկացվել է Թուրքիայի նախագահին
ОбществоՍտամբուլի Յիլդիզի պալատը` կենտրոնական Պեշիկթաշ թաղամասի պատմական կառույցներից մեկը «հատկացվել է» Թուրքիայի նախագահ Էրդողանի օգտագործմանը:
Hurriyet Daily News-ը հայտնում է, որ սրա մասին հայտնի է դարձել այսօր թուրք լրագրողներից մեկի հրապարակումից հետո, ինչը վրդովմունք է առաջացրել, քանի որ պալատը շրջապատված է մեծ այգիներով:
Պալյան ճարտարապետական տոհմի գլուխգործոցներից Յիլդիզի պալատը որպես կեցավայր անցյալում օգտագործել էր Աբդուլ Համիդ 2-րդ սուլթանը:
Էրդողանը վերջին անգամ այս պալատի Բույուք Մաբեյն հատվածում էր ընդունել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այժմ այդ հատվածը վերանորոգվել և հանձնվել է նախագահի տնօրինմանը: