Դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչպես են բժիշկները 7-ամյա հնդկուհու բերանից 202 ատամ հեռացրել (ֆոտո)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Հնդկաստանում բժիշկներին հաջողվել է 7-ամյա աղջկա բերանից 202 ատամ հեռացնել:
Նյու Դելիի բնակիչ աղջիկը բողոքել է մորը սուր ատամնացավից: Ծնոտի ստորին մասում տեսնելով ուռուցք՝ մայրը աղջկան տարել է All India Institute of Medical Sciences՝ հետազոտության:
Ինչպես հայտնում է Mirror-ը, բժիշկները փոքրիկ հիվանդին ռենտգեն են արել ու եզրակացրել, որ աղջկա բերանում 202 «ավելորդ» ատամ է աճել:
Վիրաբույժները խոստովանել են, որ իրենք աղջկա մորից ոչ պակաս զարմացած են եղել:
Հնդկական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վիրահատությունից հետո աղջիկն ի վիճակի է եղել սնունդ ծամել և իրեն լավ է զգում:
