Պամելա Անդերսոնը հեպատիտ C-ից բուժվելը նշել է մերկ լուսանկարվելով
LifestyleՊամելա Անդեսրոնը Instagram-ում իր բաժանորդներին հայտնել է, որ բուժվել է հեպատիտ C-ից։ 48-ամյա դերասանուհին, ինչպես միշտ, յուրահատուկ ձեւով է հայտնել այդ նորությունը. նա մերկ լուսանկար է տեղադրել իր էջում։
«Ես ապաքինվել են։ Ես աղոթում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ունեն այն հիվանդությունը, կարողանան իրենց թույլ տալ բուժվել։ Ես գիտեմ, որ դա շուտով հասանելի կդառնա»,- գրել է Պամելան։


Դերասանուհին հիվանդության դեմ պայքարում էր 16 տարի։
«16 տարի առաջ, երբ ես իմացա այդ մասին, դա ինձ համար մահվան դատավճիռ էր։ Դա շատ ազդեց իմ ինքնագնահատականի վրա։ Մարդկանց մոտ ես ցույց էի տալիս, որ ամեն բան լավ է, սակայն ներսումս ահավոր դատարկություն էր տիրում»,- ասել է դերասանուհին։