Անի Լորակը հրապարակել է մոր հետ իր մանկական լուսանկարը
LifestyleԱնի Լորակը շատ հուզիչ ձեւով է շնորհավորել է մորը ծննդյան օրվա կապակցությամբ: Հանգստյան օրերին, նոյեմբերի 7-ին, երգչուհու մայրը՝Ժաննա Վասիլեւան, իր ծննդյան օրն էր նշում:
Երգչուհին իր Instagram –ում ընտանեկան արխիվից լուսանկար է տեղադրել եւ գրել.

«Այսօր իմ սիրելի մայրիկի ծննդյան օրն է: Առողջություն եմ քեզ մաղթում ու երկար տարիների կյանք: Թող սիրո երաժշտությունը միշտ հնչի քո սրտում, չէ՞ որ դա է երիտասարդության ու գեղեցկության գլխավոր գաղտնիքը: I❤you»,- այսպես է լուսանկարը ստորագրել Անի Լորակը: