Ереван, 14.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном Филиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем Востоке Xinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30 В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человека Четыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламенте Чалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества» FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризиса Нидерланды присоединились к иску ЮАР против Израиля Геноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему миру Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23


Նորաձևությունն ու հորոսկոպի նշանները

Lifestyle

News.am-ը գրում է.

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են վերաբերվում նորաձևությանը հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչներ։ Հագուստի ո՞ր ոճը կամ գունային ինչպիսի համադրումներ են նախընտրում։ Արդյո՞ք տալիս են մեծ կարևորություն գերժամանակակից նորույթներին։ Վերոնշյալ հորոսկոպը, որը ներկայացնում է astroworld.ru կայքը կօգնի ձեզ գտնել բոլոր հարցերի պատասխանները։

Եվ այսպես, նորաձևությանը կուրորեն հետևող նշաններից մեկը Խոյերն են: Հագուստ ընտրելիս նրանք հույսը դնում են բացառապես իրենց ճաշակի վրա: Սովորաբար նախընտրում են հարմարավետ հագուստ, որը համապատասխանում է իրենց կազմվածքին և ընդգծում է մարմնի սպորտային կառուցվածքը: Որպես կանոն, ձգտում են գնել թանկ հագուստ և խնայողություններ չեն անում իրենց իմիջի ձևավորման հաշվին: Նախընտրում են հատկապես կարմիր և վառ երկնագույն երանգներ: Հագնվում են ճաշակով, շատ հաճախ մյուսների համար դառնալով կրկնօրինակման առարկա:

Իսկ ահա Ցուլերն այնքան էլ հետևողական չեն նորաձևության հարցում, սակայն միշտ ճաշակով են հագնվում: Նախընտրում են խիստ և գործնական ոճի հագուստ: Հատկապես շատ են կրում դարչնագույն, կապույտ, սև, ոսկեփայլ զգեստներ: Սիրում են ասեղնագործված կամ մանր նկարներով կտորներ: Պարզապես պաշտում են թանկարժեք հագուստը, որն ընդգծում է նրանց բարձր դիրքը:

Ինչ վերաբերում է Երկվորյակներին, ապա նրանք նախընտրում են որակյալ և բնական հագուստ: Հիմնականում կրում են ջինսեր և սպորտային ոճի հագուստ, բամբակե ու բրդե կոստյումներ: Միշտ հետևում են նորաձևության նորույթներին, սակայն, լինելով ի սկզբանե ստեղծագործ, իրենց անկրկնելի ոճը ինքնուրույն են կերտում: Հագուստ ընտրում են՝ նախընտրությունը տալով բաց երանգներին, ինչպիսիք են սպիտակը, երկնագույնը, բեժը: Երկվորյակների ոճը պարզ է ու միևնույն ժամանակ՝ շատ էլեգանտ:                                       

Ի տարբերություն մյուսների՝ Խեցգետինները նախընտրում են կազմվածքը ծածկող ազատ հագուստ: Նրանք հիմնականում չեն ընկալում նորաձևության ու ոճի նրբությունները, այդ պատճառով չեն էլ հետևում դրանց միտումներին: Ձգտում են հարմարավետության, քան արտաքին հմայքի: Սիրում են լայն կիսաշրջազգեստներ ու տաբատներ: Հագնվում են ըստ տրամադրության: Նրանց նախապատվությունները հագուստի ընտրության հարցում փոփոխվում են նույնքան հաճախակի, որքան և նրանց հովանավորը հանդիսացող լուսնի փուլերը: Հատկապես շատ են սիրում տնային խալաթներ ու փափուկ հողաթափեր:

Իսկ ահա Առյուծն իր բնույթով իսկական մարդ-թատրոն է՝ նորաձևության մարմնավորում: Նրա հագուստը միշտ շողշողում ու փայլում է բոլորովին անկանխատեսելի գունային երանգներով: Հետևում է նորաձևությանը: Հագնվում է քաղաքի լավագույն խանութներում: Նրա համար շրջապատի կարծիքը շատ կարևոր է: Կարողանում է զարմացնել ու հիացնել բոլորին նոր հագուստներով: Նրա արտաքինը միշտ վառ է: Սիրում է տաք գույներ՝ նարնջագույնի, դեղինի, կարմիրի բոլոր երանգները:                               

Կույսը մեծ նշանակություն չի տալիս նորաձևության միտումներին: Նրա համար ավելի կարևոր է, թե ինչ վիճակում են իր կոշիկներն ու հագուստը: Դրանք պիտի միշտ փայլեն կատարյալ  մաքրությամբ: Երիտասարդ Կույսերը, որպես կանոն, կրում են ամենից ավանգարդ, անհարմարավետ հագուստները: Մեծահասակները նախընտրում են գործնական և խիստ ոճը: Սիրում են սև, սպիտակ և մոխրագույն երանգները: 

Երբ խոսում ենք Կշեռքների մասին պետք է նշել, որ նրանք հագուստի գույնին կարևորություն չեն տալիս։ Նրանց համար կարևորը՝ խայտաբղետ չլինի։ Շատ բարակ են հագնվում՝ նախընտրելով գույների ներդաշնակությունը։ Մորթե իրերի, տարբեր զարդերի և այլնի մեծ սիրահար են։ Նույնիսկ տղամարդիկ կրում են կանացի, ռոմանտիկ ոճի հագուստ։ Մեծ կարևորություն են տալիս նորաձևությանը՝ փորձելով համապատասխանել նորանոր միտումներին։ Նախընտրում են նեղ տաբատներ և շրջազգեստներ։

Կարիճները նույնպես հետևում են նորաձևությանը: Սիրում են մետաղական զարդեր և դրանց համադրությամբ հագուստներ, ինչպես նաև՝ հագուստներ բնական կաշվից: Նրանք նախընտրում են ընդգծող և սեքսուալ ձևվածքներ: Նախապատվությունը տալիս են սև և կարմիր գույներին եվ դրանց համադրությանը: Կարող են հակառակվել նորաձևությանը, քանի որ հագուստի ընտրության հարցում հիմնվում են բացառապես իրենց ոճի վրա: Երբեմն կարող են ցնցել շրջապատին իրենց չափից ավելի անկեղծ հագուստներով:

Աղեղնավորն իսկական ձևամոլ է: Ավելին, կարելի է ասել՝ ցուցամոլ: Նրա համար գլխավորն այն է, որ կոստյումը լավ նստած լինի: Նախընտրում է մարմինը գրկող հագուստ, որն ընդգծում է կազմվածքի բարետեսությունը: Սիրում է սպորտային ոճը՝ նախապատվությունը տալով փորձված բրենդներին: Աղեղնավորների ֆիրմային գույներն են կարմիրն ու սպիտակը, հատկապես՝ դրանց համադրությունը:Գերադասում են ունենալ միայն մի ոճ, որն ավելի հոգեհարազատ է նրանց:                                        

Այծեղջյուրն այն նշանն է, որը երբեք չի վազում նորաձևության հետևից: Ավագ սերունդը գերադասում է փորձված գործնական ոճը: Սովորաբար դա դասականն է՝ միագույն կոստյումներ առանց ավելորդ պերճանքների, վերարկու և գլխարկ, կամ «աշխատանքային հագուստ»: Նախապատվությունը տալիս են մուգ երանգներին՝ սեվ, շագանակագույն, լավագույն դեպքում՝ սևի ու սպիտակի համադրություն:                                  

Ինչ վերաբերում է Ջրհոսներին, ապա նրանք երբեք չեն հետևում նորաձևությանը, այլ ունեն հագնվելու իրենց տարբերակը, որը միշտ ճաշակով է, բայց նման չէ մյուսներին: Նրանց ոճը ուրույն է ու անկրկնելի, քանի որ փորձարկումները սահման չունեն: Ֆիրմային գույներ չունեն, այդ պատճառով նրանց ընտրությունը պայմանավորված է ոչ այնքան տրամադրությամբ, որքան հաճախակի գլխում ծագող գաղափարներով: Էքստրավագանտ ոճ ունեն, որը երբեմն հասնում է պաթետիկ վուլգարության:

Ձկները ևս նորաձևության հետևից վազողներ չեն: Նրանք նախընտրում են խորհրդավոր, անըմբռնելի ոճը: Բնազդաբար կռահում են, թե ինչն է իրենց սազում, ու հագուստ ընտրելիս դիմում են իրենց ներքին ձայնի օգնությանը: Նախընտրում են վարդագույնը, բաց կանաչը, ծովային ալիքի գույնը: Չեն սիրում վառ հագուստներ, որովհետև գերադասում են աննկատ լինել:

                                                    

 

 

Պատրաստեց` Շուշան Պողոսյանը

 

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в Сомалиленде«Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяПодведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Армянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»