ՀՀ շրջանների մեծ մասում առաջիկա օրերին կպահպանվեն տեղումները
ОбществоՀանրապետության շրջանների մեծ մասում նոյեմբերի 10-11-ին, 12-ին հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամի ն հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 11-12-ին հնարավոր է անձրև: Նոյեմբերի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-11-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, նոյեմբերի 12-14-ին` +14 աստիճան: