Նախաբացթողումային հսկողության վարչությունը խիստ հսկողություն է իրականացնում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ
ЭкономикаԵԱՏՄ անդամակցության շրջանակում, մաքսային ընթացակարգերի ազատականացմանը զուգընթաց, Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը խիստ հսկողություն է իրականացնում այդ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Դա կատարվում է, որպեսզի որոշ քաղաքացիներ, օգտվելով պարզեցված ընթացակարգերից, չկարողանան շրջանցել մաքսային հսկողությունը, ինչի շնորհիվ, միաժամանակ կանխվում է ներկրողի կողմից սահմանին չֆիքսված բեռների համար հարկային տեսչություն հայտարագիր չներկայացնելը:
Այս մասին հայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրացնելով օպերատիվ տվյալները` վարչության աշխատակիցները տարբեր ավտոմեքենաների բեռնախցիկներից ԵԱՏՄ-ից Հայաստան տեղափոխված «մաքսային տարանցում» ընթացակարգով հայտարարագրված բեռների մեջ հայտնաբերել են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես, գրասենյակային սեղաներ, կվադրոցիկլեր, մեծ քնակությամբ թղթյա պարկեր, 640 կգ քաշով «Սնիկերս» տեսակի կոնֆետներ, բարձր արժեքով օդատաքացուցիչներ, մոտ 1200 կգ քաշով բույսերի աճեցման միջոցներ, հոտազերծիչներ և կոշիկի խնամքի պարագաներ: Վարչության աշխատակիցները հայտնաբերել են նաև առանձնակի խոշոր չափերի չհայտարարագրված ապրանքներ, այդ թվում` 44 հազար եվրո արժողությամբ օծանելիք և մաշկի խնամքի միջոցներ, 180 հատ գազի կաթսա` իրենց լրակազմով, 126 հատ հիվանդանոցային վերահսկիչ ազդանշան` մոտ 5 հազար եվրո արժողությամբ: