Հայաստանի բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալն աճել է 2.5 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը (ընթացիկ գներով) կազմել է 850 մլրդ 811.7 մլն դրամ (1 մլրդ 773 մլն ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 2.5 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների ծավալը 2014թ. առաջին ինն ամիսների համեմատ նվազել է 0.3 տոկոսով և կազմել 65 մլրդ 503.3 հազար դրամ, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցվել են 120 մլրդ 692.2 մլն դրամի ծառայություններ (աճը՝ 69.3 տոկոս), կրթության ոլորտում՝ 33 մլրդ 152.8 մլն դրամ, առողջապահության և սոցիալական սպասարկման ոլորտներում՝ 32 մլրդ 532.9 մլն դրամ (նվազումը՝ 5.4 տոկոս)։
Միաժամանակ, 2015թ. հունվար-սեպտեմբերին անշարժ գույքի հետ կապված ծառայությունների ծավալը կազմել է 25 մլրդ 573.3 մլն դրամ և նվազել 2.5 տոկոսով, տեղեկատվության և կապի ոլորտում տրամադրված 160 մլրդ 622.9 մլն դրամի ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 տոկոսով, տրանսպորտինը՝ 102 մլրդ 967.6 մլն դրամ և նվազել 25.4 տոկոսով, վարչարարական և օժանդակ ծառայություններինը՝ 41 մլրդ 509.7 մլն դրամ և նվազել 7.1 տոկոսով, մասնագիտական, գիտական և տեխնիկական ծառայություներինը՝ 43 մլրդ 688.3 մլն դրամ և աճել 3.4 տոկոսով, իսկ ֆինանսական և ապահ ովագրական ծառայությունների ծավալը կազմել է 200 մլրդ 200.5 մլն դրամ և աճել 8.6 տոկոսով, սպասարկման այլ ծառայություններինը՝ 17 մլրդ 397.4 մլն դրամ և աճել 2.3 տոկոսով։