Օդանավի ուղեւորները նկարահանել են շարժիչի բռնկումը
TV
«Ընդ որում՝ օդանավում ոչ մի խուճապ չկար, լռություն էր: Օդաչուներն անջատեցին ձախ շարժիչը, թռան միայն աջով», — նշում է ականատեսը:
Այնուհետեւ օդաչուն հայտարարել է, որ որոշվել է վերադառնալ ելակետային օդանավակայան: Անձնակազմն օդանավը վայրէջքի է բերել մեկ շարժիչով:
Օդանավում եղել է 171 մարդ: «Տրանսաերո» ավիափոխադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ բռնկումը շարժիչի գազադինամիկ կայունության խախտման հետեւանքով է եղել: Այն ուղեկցվում է պայթյուններով եւ հզոր վիբրացիայով: Պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը: Ավիաընկերությունում նաեւ հայտարարել են, որ անսարք շարժիչը կուղարկվի հետազոտության արտադրողի՝ General Electric-ի մոտ, փոխանցում է «Ռոսբալտը»: