Նոյեմբերի 7-ին Ռումինիայի Հայոց Թեմի և Ռումինիայի Հայոց Միության նաձաձեռնությամբ՝ Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի սրահում՝ Սոֆիայի Բարեգործական Ընդհանուր Միության սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Ս.Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյակին:
Ինչպես տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվանից, համերգին Բուխարեստից և Կոնստանցայից հանդես են եկել սոպրանոներ Վիկտորիա Պետրոսյանը և Արմինե Խաչատրյանը:
Համերգի ընթացքում հնչել են կատարումներ Կոմիստասից, Արամ Խաչատրյանից, էդուարդ Միրզոյանից և այլն: Միջոցառմանը ներկա են գտնվել Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տ.Տաթև եպս. Հակոբյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնիներկայացուցիչ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Աբգար եպս. Հովակիմյանը,Ռումինիայի Հայոց Միության Նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը,հյուպատոս Ար սեն Միքայելյանը, Ռումինիայի Սենատի նախագահ Կըլին Տըրիչիանուն, Ռումինիայի Կրոնիցնախարար Վիկտոր Օպասկին, Սոֆիայի Բարեգործական Ընդհանուր Միության մասնաճյուղի նախագահ ՍոնիաԱվագյանը և բազում հյուրեր Ռումինիայի և Բուլղարիայի տարբեր քաղաքներից: Մինչ համերգի սկսվելը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաև Ռումինիայի Սենատի նախագահ Կըլին Տըրիչիանուն:
Նոյեմբերի 8-ին Առաջնորդանիստ Ս. Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանը: Ս. Պատարագին ներկա են գտնվել Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու պատրիարքի ներկայացուցիչ և Տուլչայի առաջնորդ՝ Վիսարիոն եպիսկոպոսը, Ռումինիայի Ռոմանո- կաթոլիկների առաջնորդ Իոան Ռոբուն, Յաշի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Գեորգեն, Գրեկո-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Լիվիու Օցիուն, կալվինական եկեղեցու ներկայացուցիչ Զոլտ& nbsp;Բելան, Պիտեշտի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանան, Ղպտի եկեղեցուց Աբունա Մինա Տակլա Մորուկուսը, Ռումինիայի նախագահի ներկայացուցիչ Սերջու Նիստորը, Ռումինիայի Արտաքին գործերի նախագահի խորհրդական Դանիել Իոնիցան, Ռումինիայի կրոնից նախարար Վիկտոր Օպասկին, Մոլդավիայի դեսպան Էմիլ Ջակոտան, Սիրիայի դեսպան Ջադվատ Ալին, Հորդանանի դեսպան Ֆրանկոիս Պաուլը, Իսրայելի դեսպան, Շելլի Հուգլեր Լիվնեն, Շվեցարիայի դեսպան Ժան Հուբերտ Լեբեդը, Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բաբենկոն, ՀՀ Դեսպան Համլետ Գասպարյանը, հյուպատոս Արսեն Միքայելյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայիփոքրամասնությունների նախագահ Վարուժան Փամբուկչյանը և հարյուրավոր ուխտավորներ Ռումինիայից և Բուլղարիայից:
Ս. Պատարագի ավարտին « Էջմիածին ի հորե» շարականների երգեցողությամբ՝ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպս. Հովակիմյանը Ս. Խորան է բարձրացրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը՝նվիրված եկեղեցու 100-ամյակին: Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արարողակարգիբաժնի տնօրեն Տ. Նաթան արք. Հովհաննիսյանը ընթերցել է կոնդակը և թեմակալ առաջնորդին հանձնել Վեհափառ Հայրապետի նվ երը եկեղեցուն՝ արծաթից պատրաստված սկիհ: Վերոնշյալ արարողությունից հետո, թեմակալ առաջնորդ Տաթև սրբազանը իր քարոզում շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին, Նաթան և Աբգար սրբազաններին և պաշտոնական հյուրերին:
Տաթև սրբազանը իր քարոզում մասնավոր շնորհակալություն է հայտնել այն առաջնորդներին և քահանաներին, ովքեր երկար տարիներ սպասավորել են Ս.Հրեշտակապետաց եկեղեցում: Ս. Պատարագի վերջում հանդիսապետությամբ Տաթև սրբազանի տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն Ռումինիայի Հայոց Թեմի բոլոր առաջնորդների,քահանաների, Ս. Հրեշտակապետաց եկեղեցու բարերարների հոգու հանգստության համար: Հոգեհանգստյան կարգից հետո՝ ձեռամբ Նաթան սրբազանի՝ օրհնվել է մատաղը և բաժանվել հարյուրավոր ուխտավորներին, ովքեր երկու օրերի ընթացքում հոգևոր ապրումներ են ունեցել Ռումինաի Հայոց թեմի առաջնորդանիս Ս. Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյակի նվիրված միջոցառումներին: