Բյուջեի նախագծով էներգետիկայի ոլորտին կհատկացվի 32 միլիարդ 924 միլիոն դրամ
ЭкономикаԷներգետիկայի և բնական պաշարների ոլորտին 2016 թ. պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 32 միլիարդ 924 միլիոն դրամ:
Այս մասին Ազգային ժողովում 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսներինախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: Փոխնախարարը հայտնեց, որ 2016 թ. ոլորտի ծախսերն աճել են 4.6 անգամ՝ 2015-ի համեմատ:
«Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 12 ծրագրեր, որոնցից է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը, որի համար 2016 թ. ծրագրված է 4 միլիարդ 7 77 միլիոն դրամ»,- նշեց Սաֆարյանը:
Ռուսաստանի աջակցությամբ կիրականացվի հայկական ԱԷԿ-ի համար շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, որի համար 2016 թ. ծրագրված է 4 միլիարդ 250 միլիոն դրամ:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակում Երևանի ՋէԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագրի համար 2016 թ. ծրագրված է 1 միլիարդ 203 միլիոն դրամ: