2016` Կարմիր կապիկի տարի. ինչ սպասել, հաջողակ թվերը, գույները և ոչ միայն
Lifestyle2016-ը կարմիր կապիտի տարին է։ Այս սիմվոլի չինական անվանումը խորհրդանշում է կրակ։
Երջանիկ թվերը՝ 4, 9։
Ծաղիկները՝ յասաման, ոսկեծաղիկ։
Գույները՝ սպիտակ, երկնագույն, ոսկեգուն։
Հաջող զուգընկեր կարող են լինել Մուկը և Վիշապը։
Անհաջողը՝ Օձ, Կապիտ, Աքլոր։
Life.panorama.am-ը գրում է.
Այս տարվա բնորոշ դրական գծերն ու միտումները՝ ռացիոնալիզմ, հավատարմություն, անկեղծություն, բարձր ինտելեկտ։
Այս տարվա բնորոշ բացասական գծերն ու միտումները՝ չափից շատ զգացմունքայնություն, էգոիզմ։
Ինչ կբերի մեզ կապիկի տարին։
Այս տարում կյանքը «լեցուն կլինի արվեստով»։ Ինքը՝ կապիկը, լի է ձգտումներով, համառությամբ, միևնույն ժամանակ էգոիզմով և անկանխատեսելիությամբ, տարին էլ խոստանում է լինել անկանխատեսելի։
Կապիկը հետաքրքրասեր կենդանի է, դա նշանակում է, որ այս տարի մադրիկ հակված կլինեն խառնվելու ուրիշների գործերին ավելի շատ, քան սովորաբար դա անում են։ Անակնկալներով լի տարի է, բայց այդ անակնկալները կարող են ուշանալ, ոչ միանգամից լինել, այնպես որ զինվեք համբերությամբ։
Չարժե հեռուն գնացող ծրագրեր կազմել 2016-ի համար և մեծ փոփոխությունների հույսեր ունենալ։ Խորհուրդ է տրվում համառ աշխատել ու ամեն ինչ կստացվի։
2016-ը հիանալի տարի է ընտանիք կազմելու համար։ Այս տարում կազմված ընտանիքները կլինեն ամուր ու սիրով լի։ 2016-ը խոստանում է նաև ճամփորդություններով լի տարի։