Նաիրա Մովսիսյանն առաջին անգամ խոսում է բաժանության եւ հղիության մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
Նաիրա Մովսիսյանն այս տարվա ապրիլին ամուսնացավ, սակայն կարճ ժամանակ անց ամուսնալուծվեց։ Դերասանուհին հրաժարվում էր հարցազրույցներ տալ իր անձնական կյանքի թեմայով, եւ ահա BRAVO.am-ի բացառիկ հարցազրույցում առաջին անգամ խոսել է իր բաժանության ու հղիության մասին: Մայրանալ պատրաստվող Նաիրան նաեւ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում:
Այս շրջանում նախընտրում եմ վայելել հղիությունս ու հեռու մնալ իրադարձություններից։ Բազմիցս առաջարկել են հարցազրույցներ ու նկարահանումներ, բայց այս մասին որոշեցի խոսել միայն BRAVO.am-ի հետ։ Առավոտյան ոգեւորված արթնացել ու նախապատրաստվել եմ ֆոտոշարքին։
Երբ իմացա, որ հղի եմ, ինքս ինձ հարցրի՝ բայց ինչու հիմա։ Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ հոգեբանորեն պատրաստ չէի, թեեւ միշտ ասում էի, որ ուզում եմ մայրանալ, որովհետեւ այս կյանքում երջանկանալու համար միայն դրա պակասն ունեի։ Ես վերացական էի ասում, բայց Աստծո կամքով կատարվեց։ Միգուցե շատերին թվում է` դե, հա, իրեն երեխա է պետք, ամուսնացավ, հղիացավ, բաժանվեց, բայց եթե ցանկությունս շատ մեծ լիներ, ավելի շուտ կմայրանայի։
Ինքս եմ ամուսնանալու որոշում կայացրել ու սխալվել եմ: Մարդիկ սխալական են, ես էլ բացառություն չեմ։ Ես այդ սխալիցս նվեր ստացա ու հիմա միայնակ առաջ եմ գնում։ Ինչպես մեկ րոպեում որոշեցի ամուսնանալ, այդպես արագ էլ բաժանվեցի։ Ճանաչելով նախկին ամուսնուս` վստահ եմ, եթե շարունակեինք միասին ապրել, ապա կզոհեի երեխայի երջանիկ մանկությունը։ Իմ ծնողներն էլ առանձին են ապրում, բայց երկուսին էլ պաշտում եմ, կերազեմ, որ իմ երեխան էլ ճիշտ դաստիարակություն ստանա:
Շարունակությունը՝ այստեղ:
