Հայ արիները նշել են Հայ տեսակի արարման տոնը
ОбществоՀայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նոյեմբերի 10-ին հերթական անգամ նշել են Հայ տեսակի արարման տոնը: Ինչպես տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, հայ արիական քրմերը լուսաբացին, ավանդույթի համաձայն, ռազմի ու արդար ուժի հաղթական ծես են կատարել Վահագն աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորութ յան եւ ռազմի աստված Վահագնին, որ Հայոց զորեղ աստվածն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ եւ միշտ լինի հայ զորականի կողքին, որ Վահագնն իր հրեղեն տիեզերական ուժով դառնա ապավենը մեր բանակի ու հաղթանակների:
Հայ արիական քրմերը ծիսական արարողությամբ փառաբանել են նաեւ բոլոր հայ նահատակներին, հերոսներին բոլոր, որ նրանց հոգիներն այսօր սատարեն ներկայիս Հայաստանի սահմանները քաջաբար պաշտպանող հայորդիներին:
Հայ արիական քրմերը Վահագն աստծուն եւ բոլոր հայ աստվածներին հավաստել են, որ միշտ լինելու են հայկական բանակի կողքին եւ, ըստ անհրաժեշտության, առաջին շարքերում, ինչպես Արցախյան պատերազմում:
Այնուհետեւ հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ տոնական օրը շարունակել են Արարատյան դաշտի՝ Արեւմտյան Հայաստանի հետ սահմանակից հատվածներից մեկում՝ սրբազան Մասիսների հայացքի ներքո: Այս անգամ քրմական ծեսով փառաբանվել է Տիեզերքի արարիչը, ում ներկաները հայտնել են իրենց երախտագիտոքւթյունն ու սերը՝ Հայ տեսակի արարման համար: Հայ արիական քրմերը ձոներգեր են նվիրել Հայ տեսակին. նախ՝ Հայ աստվածներին, ապա հայ ազգին՝ հայությանը, տարբեր տիեզերաաշխարհներում ապրող հայ հոգիներին:
Հայերն արարչածին 7 ազգատեսակներից մեկն են, որ ունեն ինչպես երկրային, այնպես էլ երկնային զորություններ: Հայ մարդն ունի ազգային պատկանելություն, որից հրաժարումն ազգադավություն է: Հայի համահավաք դրսեւորումը հենց ազգն է, որից սնվելով անհատը ստանում է ազգային ինքնություն:
Հայ մարդն ի վերուստ արարվել է որպես Աստվածամարդ էություն, քանզի սերված է իր աստվածներից: Հայն ունի 8 աստված՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ (Հայր Արա, Մայր Անահիտ, Միհր, Նանե, Վահագն, Աստղիկ, Տիր եւ Վանատուր), ովքեր հավերժության պտույտի խորհրդանշանի 8 թեւերն են, որ ստացել են Արարչական հավերժական առաքելություն:
Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները տոնական օրը ավարտել են ՀԱՄ կենտրոնական գրասենյակում՝ փառաբանելով մեր ինքնատիպ տեսակը՝ ՀԱՅ՝ հավերժող առաքելություն յուրաբնույթ: