Մեղադրյալը յուրացրել է 755 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր
ОбществоԵրևանի բնակիչ Սարգիս Արշակյանին և Կապանի բնակիչ Աշոտ Կույումջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել:
Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը, նշված ընկերության դիլեր հանդիսացող «Գառնիկ և Նելի» ՍՊԸ տնօրեն Սարգիս Արշակյանի օժանդակությամբ յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի ավելի քան 755 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր:
Իր հերթին Սարգիս Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Աշոտ Կույումջյանին յուրացնել վերջինիս վստահված առանձնապես խոշոր չափերի ավելի քան 755 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր:
Վերը նշված քրեական հոդվածով՝ մեղադրյալներին սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Կույումջյանի նկատմամբ, որպես խափանմանմիջոց, ընտրել է կալանավորումը, իսկ Սարգիս Արշակյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին: