Աիդա Սարգսյանը մեկնաբանում է մոր մահվան առեղծվածը. Փաստեր, լուսանկարներ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ճիշտ 10 օր առաջ «Միքայելյան վիրաբուժական կենտրոնում» Աիդա Սարգսյանի պնդմամբ բժշկական անփութության հետեւանքով մահացավ երգչուհու մայրը՝ Սվետլաննա Սարգսյանը: Արդարության նկատամամբ հույս չունենալու պատճառով երգչուհին չի պատրաստվում դատական գործ հարուցել, այնուամենայնիվ, բայց Life.panorama.am-ին պատմեց մայրիկի բուժման ողջ գործընթացի մասին եւ տրամադրեց վերջին շրջանի, այդ թվում եւ դիահերձումից հետո տրամադրված՝ մահվան պատճառ հանդիսացած ախտորոշման տվյալները:
«Մայրս ողնաշարի խնդիրենր ուներ եւ տարվա մեջ երկու անգամ անցնում էր որոշակի բուժման՝ վերականգնողական կուրս, որից հետո իրեն լավ էր զգում: Անցած տարի էլ ամռան սկզբին հերթական ցավերի պատճառով մեր ծանոթներից մեկի խորհրդով գնաց Ֆիզոթերապիայի ինստիտուտ, որտեղ 12 պրոցեդուրա անցնելուց հետո շատ թուլացավ, քանի որ հետո պարզվեց, որ նրան հակացուցված էր նման թերապիաների գնալ նախ նրա համար, որ ողնաշարի բուժման համար այդպիսի թերապիաներ չեն արվում, դա հոդային ցավերի ժամանակ պետք է արվի, որը տվյալ կենտրոնի բժիշիկները հաշվի չեն առել, ու նաեւ այդ թերապիաների պատճառով մայրիկիս ստամոքսում խոց առաջացավ եւ ավելի գրգռեց արդեն ստամոքսում գոյություն ունեցող քաղցկեղածին գոյացությունը, բայց պետք է նշեմ, որ մայրս 3 քիմիոթերապիա անցավ, ինչից հետո, բժիշկների խոսքով, հրաշքով բավականին կազդուրվեց, հետագայում անհրաժեշտ էր, որպեսզի որոշ վերականգնողական աշխատանքներից հետո նրան վիրահատեին եւ հեռացնեին այդ գոյացությունը: Հետո Հրանտ Կարապետյանի խորհրդով մայրս «Հոսպիս» կենտրոնո գնաց և վերականգնեց իր ուժերը, ինչի համար անցյալ տարի ես անձամբ եմ շնորհակալություն հայտնել տվյալ կենտրոնի բժիշկ Հրանտ Կարապետյանին: Իսկ ահա այս տարի չգիտեմ ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով Հրանտ Կարապետյանը հետեւողականություն չցուցաբերեց մայրիկիս նկատմամբ, ինչի արդյունքում խեղճ մայրս արյունահոսությունից մահացավ»- պատմեց երգչուհին ու հավելեց.
Շարունակությունը՝ այստեղ: