Թաիլանդում մահացել Է մոլորակի ամենաբարձրահասակ մարդը
ОбществоԹաիլանդի Սուրին հյուսիսարեւելյան նահանգում վախճանվել Է, ինչպես պնդում են, մոլորակի ամենաբարձրահասակ մարդը՝ 26-ամյա Պոռնչայ Սաոսրին: Նրա հասակը կազմում Էր 2 մետր 69 սանտիմետր:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, Պոռնչայը տառապում Էր հորմոնալ խանգարման հետ կապված բազմաթիվ հիվանդություններից եւ մահացել Է հիվանդանոցում, ուր տեղափոխվել Էր դրանից ոչ շատ առաջ: Վերջին մի քանի տարիներին թաիլանդցի հսկան գամված Էր մահճակալին: Ճանապարհային վթարից հետո երիտասարդը հարկադրված Էր ինչ-որ ժամանակ պառկել անկողնում, որից վեր կենալ արդեն չկարողացավ: Վերջին տարվա ընթացքում նա նիհարել Էր 72 կիլոգրամով եւ բոյ քաշել եւս 12 սանտիմետրով, բայց թուլացած մկանները, միե ւնույն Է, չԷին կարողանում պահել 153 կիլոգրամ բեռը: Հենց այդքան Էր կշռում Պոռնչայ Սաոսրին:
Սուրին նահանգի իշխանությունները քանիցս մտադրվել Էին դիմել Գիննեսի ռեկորդներին գրքին, որպեսզի Պոռնչայի համար վավերացնեն մոլորակի ամենաբարձրահասակ մարդու կարգավիճակը, բայց այդպես Էլ չհասցրեցին: Մինչդեռ հրատարակությունը մոլորակի ամենաբարձրահասակ մարդն Է համարում Թուրքիայի բնակիչ Սուլթան Քեսենին, որի հասակը 251 սանտիմետր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: