Ինչպես ճիշտ արտահայտել տղամարդու հանդեպ սերը
LifestyleWnews.am-ը գրում է.
Ինչ է կինը ցանկանում ստանալ տղամարդուց. ուշադրություն, հոգատարություն, քնքշանք, պաշտպանություն։ Երբ նրա կյանքում տղամարդ է հայտնվում, ի՞նչ է նա տալիս… ուշադրություն, հոգատարություն, քնքշանք եւ անգամ պաշտպանություն։ Այսինքն նա տալիս է այն, ինչ կցանկանար ինքը ստանալ։ Այդ պատճառով էլ հենց այս զգացմունքների ցուցաբերումով է կնոջ համար արտահայտվում սերը։
Ճշմարտությունն այն է, որ տղամարդիկ այլ կերպ են ընկալում սերը։ Այո, տղամարդուն հաճելի է հոգատարությունը, քնքշանքը, ուշադրությունը, երբ այն չի վերածվում մայրական հոգատարության։ Սակայն տղամարդու համար ավելի հաճելի կլիներ սիրո արտահայտումը ստանալ այնպես, ինչպես նա է ընդունում սերը։
Wnews.am-ը ներկայացնում է տղամարդկանց սիրո ընկալումները.
Ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա.
Եթե կինը փորձում է փոխել տղամարդուն, փոխել նրա բնավորության գիծը, հագնվելու ոճը կամ հետաքրքրությունները, դա տղամարդուն ազդակ է, որ իրեն չեն սիրում։ Եթե կինը տղամարդուն ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա, ապա դա տղամարդու համար սիրո հաստատման լավագույն տարբերակն է։
Հավատալ նրան.
Հավատալ նրա իմաստությանն ու խելացիությանը։ Հավատալ նրան ավելին, քան ինքն իրեն է հավատում։ Հավատալ, որ նա մեծ հաջողությունների է հասնելու, որ կարող է ապահովել իր ընտանիքը։ Հավատալ, որ նա ավելի լավ գիտի, թե ինչպես ճիշտ կլինի վարվել այս կամ այն իրավիճակում։ Հավատալ տղամարդուն, նշանակում է չտալ կողմնակի խորհուրդներ, չստանձնել լիդերի դեր։ Պարզապես հավատալ նրան, ինչպես Աստծուն եւ երբեք հետ չկանգնել այդ հավատից։
Եթե անգամ նա ոչինչ չունի, եթե նա չի գտել իր ուղին, սիրող կնոջ հավատը նրան կոգեշնչի անհնարինն անելուն։ Հենց իրենց կանանց են հաջողակ տղամարդիկ միշտ շնորհակալ լինում, քանի որ նրանց շնորհիվ են նրանք իրենց մեջ նոր տաղանդներ հայտնաբերում, ռիսկի դիմում, բարձունքների հասնում։
Աջակցել տղամարդուն
Տղամարդը զգում է, որ կինն իրեն սիրում է, երբ նա աջակցում է իրեն։ Եթե կինը չի համաձայնում տղամարդու հետ օրինակ հագուստի ընտրության կամ այլ լուրջ որոշումների կայացման հարցում, ապա տղամարդը մտածում է, որ նա իրեն չի սիրում։
Երբ կինը չի աջակցում ամուսնուն, նա կորցնում է կնոջ հանդեպ վստահությունը, ինչն էլ հարաբերություններին մեծ հարված է հասցնում։
Ցանկացած տղամարդկային որոշում խելամիտ կինը կուղեկցի հետեւյալ հարցերով. «Դու մտածե՞լ ես, վստա՞հ ես, ուրեմն այդպես էլ արա»։
Տղամարդը երբեք չի լքի այն կնոջը, ով աջակցում է իրեն։ Նա միշտ կխորհրդակցի իր կնոջ հետ վստահելով կնոջ խելամտությանը, չէ որ նա կզգա, որ կինն իրեն սիրում է։
Ընդունեք ձեր տղամարդկանց, հավատացեք եւ աջակցեք նրանց։