Ուժի մեջ է Հայաստանի ԱԳՆ-ի հարդորը հայ զբոսաշրջիկներին` Եգիպտոսում դուրս չգալ հանգստյան գոտիներից
ОбществоՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ուժի մեջ է ամիսներ առաջ արված հորդորը Եգիպտոսում հանգստացող հայ զբոսաշրջիկներին՝ կրկին ընդգծելով հանգստյան գոտիներում մնալու անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հուլիսին մեր արած հորդորը մնում է ուժի մեջ. այն է՝ մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»,- նշեց Բալայանը:
2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառով կործանվել էր, որի հետևանքով մահացել էին ինքնաթիռի 217 ուղևորները (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամները: ՌԴ պատմության ընթացքում ամենախոշոր ավիավթարի պատճառների շարքում ամենաքննարկվողն ահաբեկչության վարկածն է, որը մասնավորապես առաջ են քաշել Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է դադարեցնել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը` մինչ А321-ի վթարի պատճառների վեր հանումը: ՌԴ ղեկավարը համաձայնել է այդ առաջարկին:
Թռիչքները դեպի Եգիպտոս կասեցրել են նաև Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան: