Հայաստանից ԵՄ արտահանումների 41 տոկոսն այս տարի օգտվել է GSP+ ռեժիմի տված արտոնություններից
ЭкономикаՀայաստանից Եվրոպական միության շուկա արտահանվող ապրանքատեսակների 41 տոկոսը, 2015 թվականի առաջին վեց ամվա տվյալներով, ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) շնորհիվ արտահանվել է զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով: Իսկ 2014 թվականին GSP+ ռեժիմի տված արտոնություններից օգտվել է Հայաստանից ԵՄ արտահանումների շուրջ 26 տոկոսը (59,6 միլիոն եվրո):
ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառմանը նման տվյալներ ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության առևտրի և կայուն զարգացման, ընդհանրացված արտոնությունների համակարգի քաղաքականության համակարգող Ալինա Բոյչուկը:
«ԵՄ-ն ջանում է առավել սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` հասնելով տնտեսական ինտեգրման և համագործակցության խորացման: GSP+ արտոնությունները լավագույնս օգտագործելու և դեպի ԵՄ արտահանումներն ավելի բազմազան դարձնելու համար Հայաստանը պետք է շարունակի առևտրին առնչվող օրենսդրության և ընթացակարգերի մոտարկումը ԵՄ-ին և միջազգային առևտրի պահանջների ու ստանդարտներին»,- ասաց Բոյչուկը:
ԵՄ աշխատակցի հաղորդմամբ` 2014 թվականին արձանագրվել է Եվրոպական երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության բացասական սալտո, այսինքն Հայաստանն ավելի շատ ներմուծել է, քան արտահանել: Ընդ որում, ԵՄ Հայաստանից հիմնականում ներկրում է սև մետաղներ (32 տոկոս), հագուստ (17 տոկոս), հանքանյութեր (17 տոկոս), թանկարժեք մտեաղներ (14 տոկոս):
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանն ընգրկվել է ԵՄ «GSP+» ռեժիմի նոր նախաձեռնության մեջ, որը նշանակում է, որ 6000-ից ավելի հայկական ծագման ապրանքներ կարող են ԵՄ ներմուծվել «GSP+»-ի շրջանակներում տրված արտոնյալ: «GSP+» ռեժիմից օգտվող երկրները հնարավորություն են ստանում ավելի լայն ծածկույթով ապրանքատեսակներ արտահանել ԵՄ շուկա զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով:
Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) օգտվում է ընդամենը 14 երկիր, իսկ ԱՊՀ երկրներից` միայն Հայաստանը և Վրաստանը: