Մահացել Է «Դ’Արտանյանը եւ երեք հրացանակիրները» ֆիլմի ստեղծողը՝ Յունգվալդ Խիլկեւիչը
ОбществоՄոսկվայի Բոտկինի հիվանդանոցում կյանքի 82-րդ տարում վախճանվել Է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ Խիլկեւիչը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա դուստրը՝ Նատալյա Յունգվալդ Խիլկեւիչը: Երկու օր առաջ Յունգվալդ Խիլկեւիչի սրտի աշխատանքը թեթեւացնելու համար նրան փոխադրել Էին դեղորայքային քնի վիճակի:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին ռեժիսորի շտապ հոսպիտալացման մասին:
Յունգվալդ Խիլկեւիչը հանդիսատեսներին հայտնի Է «Դ’Արտանյանը եւ երեք հրացանակիրները», «Վտանգավոր հյուրախաղեր», «Իֆ բանտի կալանավորը», «Ա՜խ, վոդեւիլ, վոդեւիլ…» եւ այլ ֆիլմերով: