Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ՀՕՊ-ի միացյալ համակարգի ստեղծման համաձայնագիր ստորագրել
ОбществоՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել Է ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր ստորագրել հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահի համապատասխան կարգադրությունը նոյեմբերի 11-ին հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնակ ան պորտալում:
«Ընդունել ՌԴ-ի կառավարության առաջարկը Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ,-նշվում Է փաստաթղթում:-Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ, բանակցություններ վարել հայկական կողմի հետ եւ պայմանավորվածության հասնելուց հետո ՌԴ-ի անունից ստորագրել մատնանշված համաձայնագիրը՝ թույլատրելով դրա նախագծում կատ արել կառավարության կողմից հավանության արժանացած փոփոխությունները, որոնք սկզբունքային բնույթ չունեն»:
Ինչպես ավելի վաղ նշվել Է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերի համակարգող կոմիտեում, «ԱՊՀ-ի երկրների ՀՕՊ-ի միացյալ համակարգի հարցում զարգացման գերակա ուղղությունը հետագա ինտեգրացումն Է տարածաշրջանային սկզբունքով, այսինքն՝ ՀՕՊ-ի միասնական կամ միավորված տարածաշրջանային համակարգերի ստեղծումը հավաքական անվտանգության Արեւելաեվրոպական, Կովկասյան եւ Կենտրոնասիական տարածաշրջաններում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: