Բաքվում 9-ամյա աղջնակն ինքնասպանություն է գործել
ОбществоԲաքվում ինքնասպանություն է գործել 9-ամյա մի աղջնակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ report.az-ի` միջադեպը տեղի է ունեցել Սաբաիլի շրջանում: 2006 թվականին ծնված աղջնակը կախվել է սեփական բնակարանում:
Սաբաիլի շրջանային դատախազությունը փաստի առնչությամբ հետաքննություն է սկսել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 198 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել:
Ադրբեջանում 2014 թվականին ինքնասպանություն է գործել 50 անչափահաս, 2013 թվականին` 71, 2012 թվականին` 60, 2011 թվականին` 28, 2010 թվականին 51 անչափահաս: