«ԴոմիՆո». Արթուրի բացահայտումն ու Միկայի շանտաժը
LifestyleNews.am-ը գրում է.
NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է «ԴոմիՆո» հեռուստասերիալի կարճ բովանդակությունը:
Հեռուստաֆիմի ամենաթարմ` 17-րդ էպիզոդում տղաները շարունակում են «պատասխան տալ» Միկայի խաղամոլության համար:
Բանկի ներկայացուցիչ Արթուրն իմանում է, որ Միկան, Նորիկն ու Գարիկը վարկի գումարը խաղադրույքով տանուլ են տվել եւ սկսում է նոր «թափով» սպառնալ տղաներին:
Սակայն Միկան, որը հասցրել էր փոքրիկ խարդախության միջոցով իր բջջայինի մեջ ներբեռնել Արթուրի բջջայինի ողջ պարունակությունը` գաղտնիքներով հանդերձ, իր հերթին սպառնում է Արթուրին, որ կբացահայտի նրա կեղտոտ գաղտնիքներն ու անօրինական գործարքները:
Արթուրն ամեն գնով փորձում է հափշտակել Միկայի բջջայինը: Կհաջողվի՞ արդյոք տղաներին շանտաժի միջոցով փոխհամաձայնության գալ Արթուրի հետ…
Սյունե Առաքելյան