Թափուկ փայտանյութի քանակի նվազումը նպաստում է ապօրինի անտառահատումների աճին
Общество«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն, 2015 թ. անցած 10 ամիսներին գրանցվել է ապօրինի ծառահատումների 1273 դեպք:Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ՄարտունՄաթևոսյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ, վերջին տարիների համեմատ, ապօրինի հատումների թիվն ավելացել է. 2014թ. հատվել է 1063, իսկ 2013-ին` 928 ծառ:
«Ապօրինի անտառահատումների հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են: ՀՀ կառավարությունը Գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ 2011թ. ընդունեց որոշում ՝թափուկ փայտանյութն անհատույց տրամադրել անտառամերձ համայնքների բնակչությանը: 2011 թ. արդեն 18 հազար խմ թափուկ փայտանյութ էր դուրս բերվել 3 անտառից: Իսկ 2015 թ. 9 ամսում անտառներից հանվել է 36 հազար խմ թափուկ փայտանյութ»,- ասաց նա:
Թափուկ փայտանյութի քանակն, ըստ Մաթևոսյանի, անտառամերձ բնակիչների համար մատչելի տարածքներում սպառվել է, ինչի հետևանքով էլ 2015 թ. մեծացել է ապօրինի ծառահատումների քանակը:
ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` աշխատանքից ազատվել են 100-ից ավելի անտառապահներ ու անտառապետեր, ովքեր աչք են փակել ապօինի ծառահատումների վրա: Իսկ Սյունիքի մարզում ձերբակալվել է 1 անտառապահ, ապօրինի անտառահատում իրականացնելու կասկածանքով: