Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազները միջգերատեսչական համագործակցության ծրագիր են ստորագրել
ОбществоՀայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազներ Գեւորգ Կոստանյանը եւ Յուրի Չայկան պայմանավորվել են զարգացնել գերատեսչությունների համագործակցությունը, փորձի փոխանակում անցկացնել եւ համատեղ բարձրացնել հսկիչ մարմինների կադրերի որակավորումը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, երկու երկրների գլխավոր դատախազները նոյեմբերի 11-ին հանդիպում են ունեցել Կենտրոնական եւ Արեւելյան եվրոպայի, Կենտրոնական Ասիայի պետությունների համար Դատախազների միջազգային ասոցիացիայի՝ Սոչիում անցկացվող յոթերորդ տարածաշրջանային խորհրդաժողովի շրջանակներում:
Հանդիպմանը միջգերատեսչական համագործակցության ծրագիր Է ստորագրվել 2015-2017 թվականների համար, որը դարձել Է համագործակցության վերաբերյալ 2006 թվականի համաձայնագրի զարգացումը:
Նոյեմբերի 11-ին ստորագրված փաստաթուղթը մի շարք սեմինարների անցկացում Է նախատեսում փորձի փոխանակման եւ դատախազության մարմինների կադրերի որակավորման բարձրացման նպատակով:
Ծրագրով նախատեսվում Է «կլոր սեղաններ», սեմինարներ եւ կոնսուլտացիաներ անցկացնել կոռուպցիոն հանցագործությունների, քրեական գործերի կապակցությամբ իրավական օգնության հարցերի, ինչպես նաեւ մարդավաճառությանը եւ անօրինական միգրացիային վերաբերող քրեական գործերի շուրջ: