Կվերակագնվեն էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման հետևանքով հասցված վնասները
ОбществоՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում էլեկտրէներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված քանակի հաշվարկման մեթոդիկան:
Համապատասխան հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն` ՀՀ-ում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում ապօրինի սպառած էլեկտրէներգիայի քանակի հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի:
Ուստի, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, ինչը կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները: «Վերջին շրջանում նկատվում են էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեպքեր, ինչը հայտնաբերվում է շահագործող կազմակերպության կողմից:
Սակայն ապօրինի սպառած էլեկտրաէներգիայի քանակության որոշումը հնարավոր չի լինում՝ համապատասխան նորմատիվ ակտի բացակայության պատճառով: Ուստի, անհրաժեշտ է մշակել նորմատիվ իրավական ակտ, ինչը հիմք կհանդիսանա ապօրինի սպառած էլեկտական էներգիայի հաշվարկման ժամանակ»,- նշված է հիմնավորման մեջ: