ՀՀ դատախազությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ
ОбществоՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սոչիում հանդիպում է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշի, գլխավոր քարտուղար Դերկ Կուիպերսի և մյուս ներկայացուցիչների հետ: Կարևորելով այն փաստը, որ Դատախազների միջազգային ասոցիացիան հանդիսանում է դատախազների միակ համաշխարհային կազմակերպությունը և ունի անդամներ աշխարհի շուրջ 172 պետություններից՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գ նահատել կազմակերպության դերը օրենքի գերակայությանը, մարդու իրավունքները հարգելուն և հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը նպաստելու գործում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, Գևորգ Կոստանյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի անդամ է հանդիսանում 1999 թվականից և ՀՀ դատախազները պարբերաբար մասնակցում են ասոցիացիայի կողմից արդիական թեմաներով կազմակերպված համաժողովներին՝ ինչը հետագայում ևս կշարունակվի: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: