Արտարժույթները կրկին թանկացել են
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.03 դրամով:
Եվրոյի փոխարժեքն աճել է 2.03 դրամով և կազմել 518.90 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.53 դրամով և կազմել 730.97 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով` կազմելով 7.49 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 225.78 դրամ, ոսկին` 16 հազար 869.14 դրամ, պլատինը` 14 հազար 12.35 դրամ: