Վիգեն Քոչարյանն ամերիկացի գործընկերների հետ քննարկել է արդարադատության ոլորտում փորձի փոխանակման հարցը
ОбществоՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նոյեմբերի 2-6-ն աշխատանքային այցով գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների, ԱՄՆ Գ երագույն դատարանի անդամ Սթիվեն Բրեյերի, ԱՄՆ ֆեդերալ դատարանների Վարչական գրասենյակի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ դատախազության պաշտոնատար անձանց, ինչպես նաև հայազգի ԱՄՆ ֆեդերալ դատավոր Ս. Տեր-Եղյանի հետ:
Աշխատանքային այցի նպատակն է եղել ԱՄՆ դատական համակարգի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ արդարադատության ոլորտում հանրային վստահություն հաստատելու հետ կապված հիմնախնդիրների քննարկումը և դրա հիման վրա համագործակցության ապագա ծրագրերի մշակումն ու իրականացնումը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ և Հայաստանի Հանրապետության միջև արդարադատության ոլորտում համագործակցության խորացման, դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ համագործակցության, ինչպես նաև փորձի փոխանակման ծրագրերի, արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հնարավոր աջակցության, իրավական օգնության վերաբերյալ երկկողմ պայմանագրերի կնքման հեռանկարների հետ կապված հարցեր:
Աշխատանքային քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ են ձերք բերվել և հստակեցվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և համապատասխան ամերիկյան գերատեսչությունների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև հետագա համագործակցության ծրագրերը: