Սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություններից օգտվում է 450 կազմակերպություն
ЭкономикаՍահմանամերձ գյուղական համայնքներին տրամադրվող հարկային արտոնությունների մասին օրենքից օգտվում են 450 կազմակերպություններ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:
«Այս արտոնությունները տարածվում են սահմանամերձ 31 գյուղական համայնքների վրա: Այդ համայնքներից 450 կազմակերպություններ գրանցված են և օ գտվում են հարկային արտոնություններից, իսկ ընդհանուր հասույթը կազմում է 1.1 միլիարդ դրամ»,- նշեց Տարասյանը:
Փոխնախարարը հավելեց, որ այս պահին հնարավոր չէ հստակ ասել, թե ինչ ազդեցություն է ունեցել օրենքի ընդունումը հարկային եկամուտների վրա, քանի որ մի քանի հակատեսակների առումով դեռևս վերջնական հաշվետվություն չկա:
«Տարին ավարտելուց հետո կարվեն այդ վերլուծությունները և կհրապարակվեն, սակայն այս դեպքում մեզ համար ոչ այնքան կարևոր են հարկային մուտքերը, այլ ներդրումային ծրագրերը, որոնք արտոնությունների դեպքում կարող են իրականացվել սահմանամերձ համայնքներում»,- մանրամասնեց Էմիլ Տարասյանը: